ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ինչու՞ է օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի գումարը ողջամիտ կասկած առաջացնում

Ինչու՞ է օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի գումարը ողջամիտ կասկած առաջացնում
14.09.2025 | 13:00

Օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարվելիք գումարը ողջամիտ չէ:

Այն համեմատելի չէ օգոստոսին նախորդող ամիսների կամ նախորդ տարիների օգոստոսին էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարված գումարի հետ:

Այն անհամեմատ մեծ է: Ինչու՞:

Որովհետև, օգոստոսին ՀԷՑ-ը վերջնականապես դե ֆակտո խլեցին սեփականատիրոջից և «պետականացրեցին»:

Լավ, իսկ ինչու՞ է օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի գումարը ողջամիտ կասկած առաջացնում:

Որովհետև, ի տարբերություն Բուլգակովի հերոս Պոլիգրաֆ Շարիկովի, մենք չենք կարդացել Էնգելսի և Կաուցսկու նամակագրությունը: Այնտեղ ամեն ինչ գրված է:

Կարդացեք, փարատեք կասկածները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ